«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար Կարեն Կարապետյանը հերքեց իր առնչությունը ՀԷՑ-ի վաճառքով հետաքրքրված օֆշորում գրանցված ընկերության հետ՝ ասելով «Մենք մամուլով ասել ենք, որ այդ ընկերության հետ ես ոչ մի առնչություն չունեմ»:
Նա հերքեց նաև իր ընկերության հետաքրքրվածությունը ՀԷՑ-ը գնելու հարցում: Իսկ այդ առնչությամբ մամուլում շրջանառվող լուրերին անդրադառնալով՝ Կարապետյանը նշեց. «Հարազատս, դուք հարցնում եք՝ ես կապ ունեմ, թե ոչ, ասում եմ՝ ոչ: Բացարձակ կապ չունեմ»:






































