Volkswagen-ի պաշտոնաթող ղեկավար Մարտին Վինթերքորնի պաշտոնը կարող են զբաղեցնել Porsche-ի ղեկավար Մատիաս Մյուլլերն ու BMW-ի նախկին թոփ մենեջեր Հերբերտ Դիսը, ով ներկայում ղեկավարում է Volkswagen-ի թեթև ավտոմեքենաների ստորաբաժանումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հաղորդվում է, որ Մյուլլերի թեկածությանն աջակցում է Պորշե ընտանիքը, որին պատկանում է Volkswagen-ի բաժնետոմսերի 51 տոկոսը։
Վինթերքորնը հրաժարական է տվել ընկերության դիզելային ավտոմեքենաներին առնչվող բնապահպանական սկանդալի ֆոնին։









































