Zerodium ընկերությունը, որը զբաղվում է օպերացիոն համակարգերի խոցելիությունների հայտնաբերմամբ, 1 մլն դոլար է խոստացել iOS 9-ի կոտրման համար։ Մրցույթի մասին տեղեկատվությունը տեղադրվել է կորպորացիայի պաշտոնական կայքում՝ փոխանցում է ageofcomp.info-ն։
Ցանկացած ցանցահեն կարող է փորձել իրեն այդ գործում։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկացած ՕՀ խոցելիություն ունի, սակայն Apple-ն առավելագույնս անվտանգ է դարձրել իր արտադրանքը։ Ներկայումս այդ ՕՀ-ն այլ օպերացիոն հարթակների շարքում համարվում է ամենահուսալին։









































