Անօրինական ներգաղթյալների դեմ սահմանների փակումը չի բերի ճգնաժամի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Պոպոսկին Բոսնիայի և Հերցեգովինայի իր կոլեգա Իգոր Ցրնդակի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մեր դիրքորոշումն այդ հարցում պարզ է: Սահմանների փակումը չի կարող հանգեցնել որոշման: Մինչև վերջերս, միգրացիոն ճգնաժամի զարգացմանը զուգընթաց, երկրները գնդակը գցում էին մի սահմանից մյուսը, և յուրաքանչյուրը ձգտում էր այն չթողնել իր դաշտում: Եթե Սերբիայից հյուսիս գտնվող ինչ-որ եվրոպական երկիր փակում է իր սահմանները, միևնույն է փախստականների հոսքը պահպանվում է, որի հետևանքով շատ կարճ ժամանակում մենք կարող է հանդիպենք Մակեդոնիայի տարածքում ներգաղթյալների թվի հետ կապված լուրջ խնդիրների»,- ասել է նախարարը:









































