Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև տարեվերջ կանցկանցնեն Ռուսաստան-Թուրքիա բարձրագույն խորհուրդ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Մինչև տարեվերջ տեղի կունենա Ռուսաստան-Թուրքիա բարձրագույն խորհուրդը: Եվ Պուտինը, և Էրդողանը ևս մեկ անգամ կտեսնվեն և հնարավորություն կստանան կրկին համեմատել ժամերը»,- ասվում է հաղորդագրությունում:








































