Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին (FBI) հաջողվել է վերականգնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները, որոնք նա նախկինում ջնջել է: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ խոսքը 2009-2013-ին Քլինթոնի վարած թղթակցության մասին է: Հայտնի է դարձել, որ անցյալ տարվա մարտին, լինելով պետքարտուղար, նա աշխատանքային հարցերը լուծելու համար գործածել է ոչ թե ծառայողական, այլ անձնական փոստարկղը:










































