Լոնդոնը վերադարձրել է համաշխարհային ամենախոշոր ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որը 2014-ի սկզբին առաջին անգամ զիջել է Նյու Յորքին: Այս մասին ասվում է Z/Yen Group ֆինանսական ընկերության ամփոփման մեջ:
2015-ի գարնանը նրանց միջև տարբերությունը նվազել է մինչև 1 կետը` հօգուտ Նյու Յորքի, իսկ աշնանը Լոնդոնը շրջանցեց Նյու Յորքին 12 կետով:
Սակայն Լոնդոնի համար կարևոր է իմիգրացիայի խնդիրը:
«Միջազգային ֆինանսական կենտրոնն անհնարին է առանց միջազգային մասնագետների»,- հայտարարել է Z/Yen-ի նախագահ Մայքլ Մայնելին:









































