Սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցին հարող շինհրապարակում մի քանի անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այսօր հիվանդանոցում հարցաքննվել է, եղել է նաև առերեսում:
Կատարվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ` հանցագործությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, սակայն քննության շահերից ելնելով այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:








































