Իտալական «Սանտա Մարինելա» թիմի բասկետբոլիստուհի Էլիս Սաբատինին արժանացել է «Միսս Իտալիա-2015» կոչմանը:
Գեղեցկության մրցույթին մասնակցել է 33 աղջիկ: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
18-ամյա Սաբատինիի հասակը 178 սմ է: «Սանտա Մարինելա» թիմը հանդես է գալիս Իտալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում:







































