Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հուսով է՝ ամերիկյան իշխանությունների կողմից մոտ 50 տարի առաջ Կուբայի նկատմամբ սահմանված առևտրային էմբարգոն կվերացվի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Բոլորը կարծում են, որ դա համապատասխանում է հարաբերությունների բարելավման նպատակին, որին ձգտում են երկու երկրները։ Եվ ես կցանկանայի, որ նրանք լավ արդյունքի հասնեին, որը կբավարարի բոլորին»,- ասել է հովվապետը։
Նա նաև հայտնել է, որ իր ծրագրերի մեջ չի մտնում այդ թեմայի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ, որը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։









































