Instagram-ի գլոբալ օգտատիրական բազան գերազանցել է 400 միլիոնը՝ 9 ամսում ավելանալով 100 միլիոնով։ Այս մասին ասվում է ֆոտոծառայության բլոգում։
Instagram-ի տվյալներով՝ ծառայության օգտատերերի ավելի քան 75 տոկոսն ապրում է ԱՄՆ սահմաններից դուրս։ Լսարանի աճի կեսից ավելին ապահովել են Եվրոպայի և Ասիայի օգտատերերը, առավել մեծ ակտիվություն են ցուցաբերել Բրազիլիայի, Ճապոնիայի և Ինդոնեզիայի բնակիչները։
Ֆոտոծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ լսարանի թվաքանակով Instagram-ը շարունակում է առաջ լինել Twitter միկրոբլոգների ծառայությունից, որն ունի 316 մլն օգտատեր։
Գոյության 4 տարիներին Instagram-ում տեղադրված լուսանկարների ընդհանուր թիվը գերազանցել է 30 միլիարդը։ Ամեն օր օգտատերերը փոխանակվում են ավելի քան 70 մլն լուսանկարներով ու տեսահոլովակներով, որոնք օրական արժանանում են 2.5 մլրդ լայքերի։







































