Հունաստանի վարչապետ, ՍԻՐԻԶԱ արմատական ձախերի կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ձևավորել է երկրի կառավարությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Դրանում նախկին նախարարները պահպանել են առանցքային պաշտոնները:
Մասնավորապես՝ Եվկլիդ Ցակալոտոսը նշանակվել է ֆինանսների նախարար: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է հուլիսի 6-ից օգոստոսի 28-ը՝ իր նախորդի՝ Յանուս Վարուֆակիսի հրաժարականից հետո մինչև ժամանակավոր կառավարության ձևավորումը:
Իրենց պաշտոնները պահպանել են նաև արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը, էներգետիկայի նախարար Փանոս Սքուրլետիսը: Կոալիցիայում ՍԻՐԻԶԱ-ի դաշնակցի՝ աջերի «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Փանոս Կամենոսը կրկին դարձել է պաշտպանության նախարար:









































