Զբոսաշրջիկների համար ուղեցույցներ թողարկող ֆրանսիական Guides de Routard հրատարակչությունը հրատարակել է երկրում առաջին ուղեցույցը փախստականների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Խմբաքանակը կազմել է 4 հազար օրինակ: Hello! անվանումով 85 էջանոց գրքույկը բաղկացած է բացառապես նկարազարդումներից: Դրանցում, օրինակ, բացատրվում է, թե ինչ տեսք ունեն մզկիթներն ու եկեղեցիները, ինչպես օգտվել բանկոմատներից, ինչ անել, երբ բժշկի օգնություն է պետք:
Ուղեցույցի նախաձեռնողը Guides de Routard-ի հիմնադիր Ֆիլիպ Գլոգուենն է: Նրա խոսքով՝ գաղափարը ինքը հղացել է, երբ փախստականների հարցում բախվել է իշխանությունների անգործությանը:
Նշվում է, որ խմբաքանակի մի մասը կտարածի FNARS-ը՝ կազմակերպություն, որը Ֆրանսիայի ժամանակավոր կեցության կենտրոններում օգնություն է ցուցաբերում փախստականներին:










































