Գերմանիայի առաջնության շրջանակներում հաջող մեկնարկից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը երկրպագուներին կոչ է արել չշտապել եզրակացություններ անել:
Տոմաս Տուխելի սաները հաղթանակ են տարել ընթացիկ մրցաշրջանի բոլոր հինգ խաղերում և առաջին տեղն են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Մյունխենի «Բավարիա»-ն նույնպես հաղթել է հինգ խաղերում:
«Իհարկե, «Բավարիա»-ի հետ միասին մենք երկրի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ ենք: Սակայն չի կարելի ասել, որ մենք գերազանցում ենք մյունխենցիներին:
Պարզապես երեք գոլ ավելի ենք խփել: Երկու տարի առաջ մեկնարկեցինք հինգ հաղթանակով: Սակայն այնուհետև 15 միավոր կորցրեցինք: Կարևորը կայանությունն է»,- Bild-ը մեջբերում է Հյումելսի խոսքերը:







































