ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը վարչապետի պաշտոնում կերդմնակալի երկուշաբթի երեկոյան, իսկ Հունաստանի կառավարությունը՝ երեքշաբթի երեկոյան։ Այս մասին հայտնել է Ցիպրասը լրագրողների հետ ՍԻՐԻԶԱ-ի կենտրոնակայանում զրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ցիպրասը չի հայտնել, թե ով կընդգրկվի կաբինետի կազմում։
Ընտրություններում հաղթանակից հետո Ցիպրասը հաստատել է «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Փանոս Կամենոսի հետ համագործակցությունը շարունակելու և նրա հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու պլանները։
Լրագրողների հետ զրույցում Ցիպրասը խոսել է ժողովրդի առջև նոր կառավարության մեծ պատասխանատվության մասին և հայտարարել, որ քաղաքականությունը պետք է վերաբերի բնակչության աղքատ շերտերին։
Նոր կառավարության համար առաջին խոշոր փորձությունը կդառնան բանակցությունները Հունաստանի պետպարտքի շուրջ։









































