Գիշերային երկնքի ֆենոմենալ գեղեցկությունը և միլիոնավոր լուսային տարիներ հեռավորության վրա գտնվող աստղերի պատկերներն իսկական հրաշք են:
Գրինվիչում գտնվող արքայական աստղադիտարանը ընտրել է մրցույթի հաղթողին` 2015-ի լավագույն աստղագիտական լուսանկարը:
Մրցույթին ուղարկվել է պրոֆեսիոնալների և սիրողական լուսանկարիչների ավելի քան հազար աշխատանք` ամբողջ աշխարհից: Հաղթողը Լյուք Ժամեի լուսանկարն է` Ֆրանսիայից, որը մարտի 20-ին Նորվեգիայում լուսանկարել է արևի խավարումը:





















































