Նիդերլանդների արտգործնախարար Բերթ Քունդերսը հայտարարել է, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն ինչ՝ Իրանի հետ կապերն ամրապնդելու համար:
Ինչպես հաղորդում է Trend-ը, նախարարն այս մասին հայտարարել է իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
2016-ի առաջին կեսին Նիդերլանդները կնախագահի ԵՄ խորհրդում 12-րդ անգամ:
«Իր նախագահության ընթացքում Նիդերլանդները կձգտի համոզվել, որ դա (միջուկային գործարքը) կհանգեցնի նրան, ինչը մենք բոլորս ենք ցանկանում, այսինքն՝ փոխհարաբերությունների բարելավման»,- ասել է Քունդերսը:







































