ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկա Ամանոն կիրակի օրը` իր Թեհրան այցի ընթացքում, կմասնակցի Իրանի խորհրդարանի նիստին, հայտնել է Fars գործակալությունը:
Նրան խորհրդարան են հրավիրել օրենսդիրների հետ միջուկային գործարքի վերաբերյալ մի շարք հարցերի պարզաբանման համար: Թեհրան այցի ընթացքում Ամադոն նաև բանակցություններ կանցկացնի Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարի և այլ պաշտոնյաների հետ` «ճանապարհային քարտեզի» քննարկման կապակցությամբ:
«Ճանապարհային քարտեզի» շրջանակներում բոլոր միջոցառումները պետք է ավարտվեն հոկտեմբերի 15-ին: Մինչև այդ օրը Ամադոն պետք է զեկույց պատրաստի, որտեղ պետք է ընդհանուր գնահատական տա Իրանի հետ համագործակցության արդյունքներին: Եթե զեկույցի եզրակացությունները միանշանակ կվկայեն այն մասին, որ Թեհրանը չունի չհայտարարված միջուկային գործունեություն՝ նրա արդյունքները հիմք կդառնան «վեցյակի» պետությունների պարտականությունների կատարման սկսման համար:







































