Այս տարօրինակ կովը համարվում է աշխարհում ամենաբարձրահասակը:
Բլոս անունով 13-ամյա կովը ունի մեկ մետր և 87 սմ բարձրություն, այս տարի նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Գրքում գրանցված նախկին ռեկորդակիրը ապրել է 1900-ականների սկզբին և ունեցել է Բլոսից 2,5 սմ-ով ավելի կարճ հասակ:
Հետաքրքիր է, որ կովի ծնողները միջին չափեր են ունեցել: Հայտնի չէ, թե ինչու է Բլոսը հասել այդպիսի չափերի: Նրա տիրուհի Միդս-Հանսոնն ասում է, որ երիտասարդ տարիքում Բլոսը ավելի բարձրահասակ էր: Տարիքի հետ նրա հասակը փոքր-ինչ նվազել է, ինչպես լինում է մարդկանց մոտ:





































