Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերի հանգստից հետո Ավստրիայում վերստին կտրուկ սրվել է փախստականների թիվը։ Մեկ գիշերվա ընթացքում Խորվաթիայից Հունգարիայի միջոցով Ավստրիա է ժամանել 6700 ներգաղթյալ։
Այդ մասին հայտնել է ավստրիական ORF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։ Ավստրիայի իշխանությունները ենթադրում են, որ սեպտեմբերի 19-ին սահմանն ապօրինաբար կհատի մի քանի հազար մարդ։
Հաղորդվում է, որ Հունգարիայի պաշտպանության նախարար Իշտվան Սիմիչկոն որոշում է ընդունել պահեստազորի զինծառայողներին մոբիլիզացնելու մասին, որպեսզի կարողանա վերահսկողության տակ առնել փախստականների հոսքի շուրջ ստեղծված իրավիճակը։









































