Charter97.org-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԳՆ-ին ու ՊՆ-ին հանձնարարել է սկսել Մինսկի հետ անհրաժեշտ բանակցությունները, որոնք առնչվելու են Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազա ստեղծելուն։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ռուսական «Սու-27» կործանիչները կարող են տեղակայվել Բոբրույսկի մոտ գտնվող օդանավակայանում։ «Սու-27» կործանիչներն արդեն իսկ սկսել են հայտնվել Բառանովիչի ավիաբազայում։ Բելառուսական ընդդիմությունը քանիցս դեմ է արտահայտվել երկրում ռուսական ավիաբազաներ ստեղծելուն։








































