Ճապոնական հեռուստատեսությունը սկսել է լայն ճանաչում ունեցող World of Tanks խաղի էրոտիկ գովազդի ցուցադրումը: Այդ մասին տեղեկությունը հրապարակված է Wargaming խաղի մշակողների կայքում, հայտնում է korrespondent.net-ը:
20 վայրկյանանոց գովազդում ցույց է տրված, թե ինչպես են աշակերտուհիները նկարչության դասին նկարում մերկ բնորդ: Սակայն երբ ուսուցչուհին մոտենում է աշակերտուհուն` հայտնաբերում է, որ բնորդի փոխարեն նա նկարել է մեծացված փողով տանկ:
Wargaming-ը խաղերի շուկայում խոշորագույն համաշխարհային մշակողներից է: Այն հայտնի է դարձել իր պատմական առցանց խաղերով: Ամենամեծ տարածվածություն է ստացել այդ շարքի նրանց առաջին խաղը` World of Tanks-ը, ինչը թողարկվել է 2010 թվականին:









































