Չինացի գրող Դու Խունը, ով տառապում էր մահացու հիվանդությունից, որոշել է սառեցնել իր ուղեղը՝ տեղադրելով այն հեղուկ ազոտի մեջ։ Կինը հույս է հայտնել, որ 50 տարի անց գիտնականները կսովորեն մարդկանց հարություն տալ, ովքեր ենթարկվել են կրիոկոնսերվացիայի։ Գործընթացը կնոջ ընտանիքին արժեցել է 120 հազար դոլար՝ փոխանցում է GB Times-ը։
Գրողի երեխաները ստիպված են եղել վաճառել նրա բնակարանը՝ մոր վերջին կամքը կատարելու համար։ Դու Խունն առաջինն է, ով համաձայնել է կրիոկոնսերվացիայի դիմել Չինաստանում։ Ազոտի մեջ տեղադրված ուղեղն ուղարկվել է ԱՄՆ՝ պահպանման։
Նման գործընթացն անօրինական չի համարվում, եթե հիվանդն ու իր մերձավորները համապատասխան փաստաթղթեր են ստորագրում։ Բարդ վիրահատությունն իրականացրել է Կյանքի երկարացման ամերիկյան «Ալկոր» հիմնադրամը։







































