Բրազիլիայում 60 տարեկանում քաղցեկղի դեմ 9 տարվա պայքարից հետո մահացել է Ակոստա Ֆերնանդեսը: Նա ուներ «Գաուչո դա Կոպա» մականունը, գրում է Korrespondent.net-ը:
Ֆերնանդեսն այցելել է Բրազիլիայի հավաքականի ավելի քան 150 խաղի` լինելով աշխարհի 60 երկրներում:
Ֆերնանդեսն իր երկրի հավաքականին երկրպագել է աշխարհի 7 առաջնություններում, Ամերիկայի 6 գավաթների, Համադաշնության 4 գավաթների և Օլիմպիադայի ժամանակ:










































