Ներգաղթյալների թիվը, ովքեր ձերբակալվում են Հունգարիայում սահմանի անօրինական հատման համար, երեքշաբթի 25 անգամ կրճատվել է սահմանի պահպանմանն ու միգրացիային առնչվող օրենքների խստացումից հետո։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով հունգարական ոստիկանությանը։
Երեքշաբթի հունգարական տարածքում՝ Սերբիայի սահմանի մոտ, ձերբակալվել է 366 անօրինական ներգաղթյալ։ Երկուշաբթի կալանավորված օտարերկրացիների թիվը կազմել է 9380։








































