Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԼԳԲՏ իրավունքների համար ակտիվ պայքարող Էլթոն Ջոնի հետ, գրում է Spletnik.ru-ն:
Չի նշվում, թե Պուտինը կոնկրետ ինչի մասին է խոսել երաժշտի հետ, սակայն Instagram-ի իր էջում երգիչը տեղադրել է Ռուսաստանի նախագահի լուսանկարը և շնորհակալություն հայտնել նրան հեռախոսազրույցի համար` հասկանցնելով, որ այն նվիրված է եղել ԼԳԲՏ իրավունքների քննարկման հնարավորությանն անձնական հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր ցանկության մասին երգիչը հայտնել էր դեռևս իր Ուկրաինա այցելության ժամանակ:











































