Սիրիայում քաղաքական հաշտեցման գործընթացի հաջողությունը հնարավոր է միայն երկրում ահաբեկչությանը հաղթելուց հետո: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Մենք պետք է շարունակենք երկխոսությունը` հանուն համաձայնություն ձեռք բերելու: Սակայն, եթե մենք իրական հաջողություններ ենք ցանկանում, դա անհնարին է, քանի դեռ զոհվում են մարդիկ, քանի դեռ շարունակվում է արյունահեղությունը և քանի դեռ մարդիկ իրենց լիակատար անվտանգ չեն զգա: Նման կերպ մենք կարող ենք համաձայնություն ձեռք բերել, բայց մենք ոչինչ չենք կարող իրականացնել, մինչև Սիրիայում չհաղթենք ահաբեկչությանը»,- ասել է Ասադը:









































