ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքում պիցերիայի աշխատակիցները շոկի մեջ են եղել, երբ առավոտյան աշխատանքի գնալով՝ վաճառասեղանին տեսել են քնած արջի: Պարզվել է՝ արջը ուտելիքի հոտը զգալով՝ սրճարան է մտել: Բարեբախտաբար, կենդանին ագրեսիա չի ցուցաբերել: Այս մասին հայտնում է KDVR-ը:
Ստորև հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է քնկոտ արջը թարթում աչքերը: Ուտելիքի հոտով տարված՝ կենդանին լավ կերել է ու քնել:
Ի վերջո, սրճարանի աշխատակիցները փրկարարների են կանչել, որոնք արջին տարել են անասնաբույժի մոտ հետազոտության:
https://youtu.be/k3UgNwJr8V0








































