Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ քննարկել են սուր հարցեր:
«Ես ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին իրազեկեցի Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտադրում անելով հայ-ադրբեջանական սահմանի ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածությունը։
Վերստին կանգ չեմ առնի այդ հարցի վրա, միայն կընդգծեմ, որ միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության դեպքում իրավիճակը սրելուն ուղղված ադրբեջանական կողմի փորձերը հղի են ողջ տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմամբ»,- ասել է նա։









































