Kulturologia.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յանգսի գյուղի բնակիչների միջին հասակը 80 սանտիմետր է։ Բնակչության 40 տոկոսը ծնվում է գաճաճ կամ էլ դադարում է աճել 5 տարեկանում և ունենում է 64-117 սանտիմետր հասակ։
Այդ երևույթի զանգվածային բնույթի պատճառով Յանգսին անվանում են «գաճաճների գյուղ»։ Այստեղ գաճաճ մարդիկ սկսել են հայտնվել դեռևս 20-րդ դարի սկզբին։ Դրանից հետո գիտնականները արդեն մեկ ամբողջ դար փորձում են պարզել այդ երևույթի պատճառները։
Նրանք նմուշներ են վերցրել տեղանքի հողից, ջրից, ցորենից և անցկացրել են հետազոտություն, սակայն նորմերից էական որևէ շեղում չեն հայտնաբերել։ Իսկ այդ ընթացքում գյուղում շարունակում է աճել ցածրահասակների թիվը։




















































