Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Պայքարի գաղափարը վերածվել է ջահելների «տուսովկայի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնության վերջին՝ անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքը և դրան հաջորդած դեպի Բաղրամյան երթ-նստացույցը բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Ինչպես հայտնի է՝ մի քանի ժամ անց ոստիկանությունն առանց ավելորդ աղմուկի ցրել էր ակցիան, և այդքանով ամեն ինչ ավարտվեց:

Ի վերջո, հարց է ծագում՝ ինչ խնդիր էին ցանկանում լուծել հանրահավաքի երիտասարդ կազմակերպիչները, արդյո՞ք նրանց նպատակն այն էր, որ գնային Բաղրամյան, և ոստիկանությունը գար, իրենց առանց աղմուկի այնտեղից հեռացներ, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային ասեին, որ տեսեք, թե էլ չենք ծեծում: Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները:

Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձևավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները գնալով մարդաշատ էին դառնում, բոլորն իրենց խախտված իրավունքների համար հինգշաբթի օրերին գնում էին Կառավարության դիմաց բողոքելու:

Այս խնդիրն իշխանությունները լուծեցին «ՀՀԿ-ի տատիկի» միջոցով: Հինգշաբթի օրերին այդ կնոջը Կառավարության դիմաց կանգնեցնելով՝ տեղի բողոքի ակցիաներն իսպառ արժեզրկեցին: Երիտասարդ ակտիվիստներն այժմ համանման գործառույթ են իրականացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են սոցիալական հենքով պայքարի գաղափարը մինչև վերջ արժեզրկելով՝ այն վերածել ջահելների «տուսովկայի»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում