Դենվերի KYGO ռադիոկայանի նախկին դիջեյ Դևիդ Մյուլերը դատի է տվել Թեյլոր Սվիֆթին, ով 2013 թ. երիտասարդին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, ինչի արդյունքում նրան հեռացրել էին աշխատանքից: Denver Post-ը հայտնում է, որ երկու տարի անց Մյուլերը որոշել է ապացուցել իր անմեղությունը:
2013 թ. հունիսին Դենվերի համերգասրահի կուլիսներում երիտասարդը և նրա ընկերուհին որոշել են լուսանկարվել Թեյլոր Սվիֆթի հետ: Լուսանկարվելուց մեկ վայրկյան առաջ Մյուլերը ձեռքով դիպել է երգչուհու հետույքին: Այդ միջադեպի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից:
Այժմ Մյուլերը որոշել է վերականգնել կորցրած հեղինակությունը: Նա պատասխան հայցով դիմել է դատարան՝ հայտարարելով, որ չի դիպել երգչուհուն: Նա ասել է, որ ինքը չի արել այդ շարժումը, այլ բեմի աշխատողներից մեկը, ով հետո պարծեցել է իր արարքով: Մյուլերը պահանջում է փոփ աստղից 150 հազար դոլար՝ այն գումարը, որը նա կաշխատեր, եթե չհեռացվեր ռադիոյից:







































