Համաձայն զեկույցի, որը հրապարակել է LGBT CAPITAL-ը, Իսպանիան հետ է մղել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային և մեծ գումար աշխատել իր տնտեսության համար՝ ի հաշիվ գեյ զբոսաշրջության։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Իսպանիա այցելած գեյերն ու լեսբուհիները երկրի տնտեսությանը մեկ տարում բերել են մոտ 6.1 մլրդ եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0.48 տոկոսը։
Իսպանիան դասվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց համար ամենաբարենպաստ երկրների թվին՝ շնորհիվ սեռերի իրավահավասարության մասին օրենքի։
Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիան գեյ-զբոսաշրջության հաշվին տարեկան աշխատել է 5.9 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 0.23%), Մեծ Բրիտանիան՝ 4.38 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 0,17%), Իտալիան՝ 4.1 մլրդ եվրո։









































