Այսօր վաղ առավոտյան` ժամը 04.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 53-ամյա Գևորգ, 22-ամյա Գեղեցիկ և 26-ամյա Ալինա Դանիելյանները:
Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ թունավորվել են ապրիլի 20-ի երեկոյան՝ տանը ձուկ ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:









































