Չնայած տարածված կարծիքին, որ տղամարդու համար միևնույն է, թե ով է իր ցանկության օբյեկտը, կանանց մի կատեգորիա կա, որը նրանց մոտ ցանկություն չի առաջացնում. դրանք ընկերների կանայք են: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը կտրուկ ընկնում է, երբ նրանք շփվում են իրենց ընկերների կանանց հետ:
Այլ խոսքերով՝ նրանք զուտ կենսաբանական տեսանկյունից չեն կարող դիտարկել գեղեցիկ սեռի այդ ներկայացուցիչներին որպես սեռական օբյեկտ: Էվոլյուցիայի ընթացքում մարդու ուղեղում գիտակցության վերափոխում է տեղի ունեցել, ու մեծացել է վստահությունը միմյանց նկատմամբ: Հենց այդ զգացումն է օգնել մարդուն գոյատևել հին ժամանակներում: Նման վերաբերմունքն է ամրապնդել ընտանեկան և համայնքային արժեքները։









































