Իսպանական AS պարբերականը հավաստիացնում է, որ բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվելու է կատալոնական «Բարսելոնա»:
Պարբերականը տեղեկացնում է, որ բրազիլացին անձնական պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ: Պայմանագիրը կնքվել է 2011թ. և «Բարսա»-ին արտոնյալ կարգավիճակ է շնորհում Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Բարսա»-ն 14 մլն եվրոյով ձեռք է բերել Նեյմարի տրանսֆերի 25%-ը:







































