Ապրիլի 20-ին Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը Նախիմովսկի պողոտայի թունելներից մեկի վրա կախել են մեծ պաստառ, որի վրա շնորհավորանք է եղել Հիտլերի ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Պաստառի մեծությունը եղել է 1Х1մ-ի վրա, որի վրա նշված էր «Ծնունդդ շնորհավոր, Ադոլֆ պապիկ»: Ոստիկանությունն այս պաստառի մասին ահազանգը ստացել է ապրիլի 20-ին ուշ երեկոյան: ժամանելով նշված վայր նրանք իրոք հայտնաբերել են պաստառը, սակայն այն փակցրած մարդկանց հայտնաբերել հնարավոր չի եղել: