Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև տիեզերական տիրույթի հետազոտման ու օգտագործման մասին համաձայնագիրը երկարացվել է մինչև 2020թ.:
Համապատասխան հրամանն ավելի վաղ ստորագրել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Համաձայնագրի երկարացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին ու նպաստելու է նրա տիեզերական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև համատեղ ռուս-ամերիկյան տիեզերական նախագծերին, այդ թվում՝ Լուսնի ու Մարսի հետազոտությանը, տվյալների փոխանակմանը, որոնք ստացվել են ռուսական ու ամերիկյան տիեզերական սարքերից»,- ասվում է ՌԴ կառավարության կայքում:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տիեզերական տիրույթի հետազոտման ու օգտագործման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1992թ. հունիսի 17-ին ու երեք անգամ երկարացվել է 1997, 2002 ու 2007 թվականներին:








































