73-ամյա Թինա Թըրներն ամուսնանում է: Նա և Էրվին Բախը, որը նրա մենեջերն է դարձել 80-ականների կեսերից, միասին են արդեն 27 տարի: Մի քանի տարի առաջ Բախն առաջարկել էր երգչուհուն դառնալ իր կինը, սակայն մերժում էր ստացել: Եվ ահա, այսօր MOBO երաժշտական մրցանակի կայքում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ Թըրները փոխել է որոշումն ու պատրաստվում է հարսանիքի:
90-ականների կեսերից ամերիկուհի Թըրներն ու գերմանացի Բախը բնակվում են Շվեյցարիայում: Վերջերս «Գրեմմիի» ութակի մրցանակակիր Թըրները հրաժարվել էր ամերիկյան անձնագրից Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու համար:







































