Friday, 03 07 2026
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքների, ինչպես նաև իրանական այլ քաղաքների միջև համագործակցության ակտիվացմանն ու ընդլայմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով դեսպանին, նախ շնորհավորել է վերջինիս և Իրանի ամբողջ ժողովրդին իրանական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերի ընդլայնման կարևորությունը` քաղաքապետն առանձնացրել է հանգամանքը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ իրանցիներ են նախընտրում իրենց տոնական օրերը անցկացնել Երևանում: Հատկանշելով մայրաքաղաք Թեհրանի հետ կապերի ակտիվացումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները բավական դրական արդյունք են տվել. «Հույս ունեմ, որ Թեհրանի քաղաքապետի Երևան կատարելիք հաջորդ այցի ժամանակ արդեն կստորագրվի բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, որի նախագծի շուրջ արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել»,- նշել է Երևանի քաղաքապետը հավելելով, որ համաձայնագիրը գործընկերային կապերի ամրապնդման և ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար` դեսպան Մոհամադ Ռեիսին իր հերթին նշել է, որ հատկապես վերջին շրջանում Երևանն ավելի ու ավելի է գեղեցկանում, ինչն իր հերթին նպաստում է իրանցի զբոսաշրջիկների հոսքին: Վերջինս հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում Իրանցի զբոսաշրջիկների Երևան այցելության տարեկան թիվը կհատի մեկ միլիոնի սահմանը: «Կարծում եմ՝ սա մեր երկրների միջև բարեկամության լավագույն արտահայտումն է: Այս կարճ ժամանակում Երևանում դրական փոփոխություններն ակնհայտ են, և դրանում մեծ է Ձեր ներդրումը»,- ասել է դեսպանը: Գնահատելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության բարձր մակարդակը և ընդգծելով, որ Երևանի հետ գործընկերային կապեր հաստատելու և ընդլայնելու ուղղությամբ շահագրգռված են նաև Իրանի այլ քաղաքներ, դեսպան Ռեիսին նշել է, որ մասնավորապես Շիրազի և Սպահանի քաղաքապետերն ուրախ կլինեն իրենց քաղաքներում հյուրընկալելու Տարոն Մարգարյանին: Դեսպանը նաև նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը կնպաստի Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` շարունակելու Երևանի և ԻԻՀ քաղաքների միջև համագործակցությունը և այդ հարցում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել Իրանի դեսպանությանը: Կարևորելով համագործակցության զարգացումն ու ակտիվացումը՝ քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ առաջիկա համաձայնագրի ստորագրումը էլ ավելի կխթանի համագործակցությունը, և արդյունքները շոշափելի կլինեն համատեղ կյանքի կոչվող բոլոր ծրագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում