Ռուս հայտնի հաղորդավարուհի Իրինա Շադրինան յուրատեսակ առաջարկ է արել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Բուխարովին:
«Ալեքսանդր, սկսիր գոլեր խփել: Արդեն 3 տարի է, ինչ դու անգործության ես մատնված: Ես գիտեմ, որ դու սիրում ես պոկեր խաղալ, սակայն չպետք է մոռանաս քո գլխավոր աշխատանքը, քանի որ պրոֆեսիոնալ մարզիկ ես:
Եթե մինչև առաջնության ավարտը առնվազն 5 գոլ խփես, ես եթեր դուրս կգամ լողազգեստով»,- Շադրինայի խոսքերը մեջբերում է Sovsport-ը:
Հիշեցնենք, որ Բուխարովը «Զենիթ» տեղափոխվեց 2010թ.: Նա 46 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:






































