Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

Նոր մանրամասներ ոսկերչական արհեստանոցում կատարված ավազակային հարձակման մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ոսկերչական արհեստանոցում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, մասնակցության աստիճանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի կայքէջից:

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում։ Ստացված ահազանգի համաձայն՝ դանակով զինված անձը մուտք է գործել Երեւանի կենտրոնում գործող ոսկերչական արհեստանոցներից մեկը, այնտեղ գտնվող քաղաքացի Գ.Խուդավերդյանի և աշխատակցուհու կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով հափշտակել անհատ ձեռնարկատեր Ա.Բայրամյանին պատկանող 25 գրամ քաշով ոսկյա շղթան: Ըստ ահազանգի՝ ավազակային հարձակման ժամանակ վնասվել էր քաղաքացու ձեռքը։

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (ավազակային հարձակում, որը կատարվել է զենքի գործադրմամբ)։

Ա.Բայրամյանը եւ Գ.Խուդավերդյանը ճանաչվել են տուժողներ։ Քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական, դատավարական գործությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրա կատարմանն օժանդակել է տուժողը՝ Գ.Խուդավերդյանը։

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Հ.Մանուկյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, որոշել է ոսկյա զարդերի տոնավաճառի ոսկերչական արհեստանոցներից մեկից զարդեր հափշտակել:

Այս մտադրության մասին նա հայտնել է իր ծանոթ Գ.Խուդավերդյանին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Ավելին՝ վերջինս հայտնել է, որ իր ծանոթներից մեկն ունի արհեստանոց ոսկյա զարդերի տոնավաճառում եւ կարող է առանց խոչընդոտների մուտք գործել նշված արհեստանոց։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գ.Խուդավերդյանը, արհեստանոցի շարժին հետևելու եւ այդ մասին Հ.Մանուկյանին տեղյակ պահելու նպատակով 2015թ. օգոստոսի 3-ին գնացել է արհեստանոց, որտեղ գտնվել են Ա.Բայրամյանը և աշխատակցուհին: Հ.Մանուկյանը զանգահարել է Ա.Բայրամյանին, ներկայացել որպես հաճախորդ՝ «Արթուր» անունով և ցանկություն հայտնել պատվիրել ոսկյա շղթա՝ առաջարկելով հանդիպել դրսում, ինչին վերջինս համաձայնվել է։ Տեսնելով, որ Ա.Բայրամյանը դուրս է եկել արհեստանոցից՝ Հ.Մանուկյանը մուտք է գործել արհեստանոց, դանակն ուղղել դեպի Խուդավերդյանը, ինչից վնասվել է վերջինիս ձեռքը եւ գործադրման սպառնալիքով ուղղվել դեպի արհեստանոցի աշխատակցուհին, ապա հափշտակել 25 գրամ քաշով ոսկյա շղթան ու դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների համակացությամբ Գ.Խուդավերդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ Հ.Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքները եւ ցուցմունքներ տվել դեպքի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում