Մադամ Տյուսոյի թանգարանը պաշտոնապես հայտարարել է, որ Զայրացած կատուն սեփական ոսկե քանդակ կունենա: MTV-ի հաղորդմամբ՝ այդ թանգարանում կատվի քանդակ կդրվի պատմության մեջ առաջին անգամ: Ցուցանմուշը տեսնել հնարավոր կլինի Սան Ֆրանցիսկոյում 2015թ.:
Զայրացած կատվի ոսկե քանդակը կկարողանա 5 տարբեր շարժում անել: Որպեսզի քանդակն իրականին հնարավորինս մոտ ստացվի, փորձագետները կատվի ճշգրիտ չափումներ են կատարել:










































