WDBJ7 հեռուստաալիքի երկու լրագրողների ենթադրյալ սպանող Վեսթեր Լի Ֆլենագանը ինքնասպանություն է գործել, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ նահանգապետ Թերի Մակոլիֆը հայտնել էր, որ կրակողը հավանաբար հեռուստաընկերության նախկին աշխատակից Վեսթեր Լի Ֆլենագանն է: Ոստիկանությունում հայտարարել են, որ մարդասպանին հնարավոր է եղել ճանաչել միացված տեսախցիկի շնորհիվ:
«Սա ահաբեկչություն չէ: Դա քրեական գործ է»,- հայտարարել է նահանգապետը:
Հոլովակը հրապարակվել է համացանցում, որը ենթադրաբար նկարվել է հեռախոսով սպանության ժամանակ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն կարող էր նկարած լինել ինքը՝ հանցագործը, սակայն ներկայումս նրա սոցցանցերի էջերը արգելափակված են:
Դեպքից հետո ոստիկանությունը սկսել է հետևել մարդասպանին: Այդ շրջանում փակվել են դպրոցները, իսկ հեռուստաընկերությունում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:









































