Friday, 05 06 2026
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է

«Մաքսային միությանն անդամակցելու հարցը շահարկում են Հայաստանն ու Եվրոպան». Մանվել Սարգսյան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շահարկում են Հայաստանն ու Եվրոպան: ՀՀ իշխանություններն են արհեստականորեն Հայաստանի արտաքին կողմնորոշման խնդիրը դնում՝ դրանով որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով: Այս կարծիքին է ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական փորձագետ Մանվել Սարգսյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, թե իր համար անհասկանալի է այս հարցի շահարկումը, քանի որ, իր համոզմամբ, այդպիսի երկընտրանք դրված չէ Հայաստանի առջև:

«Իրենք միշտ էլ հայտարարել են, որ ոչ մեկին էլ չեն սպասում: Եթե չեն սպասում, Հայաստանում ինչո՞ւ է այդքան շատ քննարկումների առարկա դառնում այս խնդիրը: Թե ինչու՝ դժվար է ասել: Կարող ենք շատ հարցերի պատասխանել, եթե հստակ լինի՝ Մաքսային միությունը ՌԴ-ի համար էակա՞ն հարց է, կոնկրետ ինտեգրացիոն պրոյե՞կտ է, թե՞ ոչ: Հնարավոր է ՌԴ-ի համար դա գեոպոլիտիկ նշանակություն ունեցող հարց է, որի միջոցով փորձում են հարաբերություններ հստակեցնել իրենց հարևան պետությունների հետ և տարածաշրջանում ընդհանրապես: Իմ կարծիքով՝ սա ավելի շատ քաղաքական խնդիր է, քան կոնկրետ ինտեգրացիոն պրոցես»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ ԵՄ ծրագրերը կոնկրետ նպատակ ունեցող ծրագրեր են, ինչը հնարավոր չէ ասել ՌԴ-ի կողմից առաջարկվող ֆորմատի մասին: Ուստի, ըստ նրա, քանի դեռ պարզ չէ, թե ինչ ծրագիր է Մաքսային միությունը և ինչ նպատակով է ձևավորվել, ինչ նշանակություն ունի ՌԴ-ի համար, հնարավոր չէ ենթադրել, թե արդյո՞ք ՌԴ-ն կփորձի ճնշել Հայաստանին:

Մանվել Սարգսյանը նաև չի կարծում, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումը, թե ՀՀ-ին Մաքսային միությունում չեն սպասում, հստակ «ոչ» էր՝ ուղղված ՌԴ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում