Պեկինի Շոուդու օդանավակայանում Չինաստանի բնակչուհին խմել է 1 շիշ էլիտար Rémy Martin XO Excellence կոնյակը, երբ նրան արգելել են այն իր հետ վերցնելու ինքնաթիռ, հայտնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ կինը դա գնել է ԱՄՆ-ի օդանավակայանում մոտ 200 դոլարով:
Պեկինից նա պետք է թռչեր Վենչժոու: «Նա այնպես է հարբել, որ չի կարողացել ինքնուրույն կանգնել: Մենք նրան անվասայլակով տեղափոխել ենք հանգստի սենյակ»,- պատմել է տեղական ոստիկանության սպան:









































