Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է անգործության համար՝ կապված Ռուսաստանի կողմից Աբխազիայի օկուպացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հետ։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ներկայացուցիչները չեն բացառել, որ Աբխազական երկաթուղու հետ կապված գործընթացներն իրականացվում են Վրաստանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Այդ մասին մասնավորապես հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Ակակի Մինաշվիլին։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր հերթին Ռուսաստանի գործողությունները որակել է որպես հերթական օկուպացիոն քայլ։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի երկաթուղային զորքերը մաքրման գործընթացներ են սկսել Աբխազական երկաթուղու հատվածում։ Վրաստանի իշխանությունները դատապարտել են այդ քայլը։







































