Պապուա-Նոր Գվինեայում ոստիկանները կանիբալիզմի (մարդակերություն) և կրոնական պաշտամունքների ուղարկելու մեղադրանքով ձերբակալել են 54 գյուղաբնակի: Այս մասին հաղորդում է The National-ը:
35 իրավապահ մնում է ձերբակալման վայրում` պարզաբանելով հանցագործությունների հանգամանքները: Նրանք ծրագրում են երկշաբաթյա գործողություն սկսել, որի ընթացքում բանակցություններ կվարեն տեղի բնակիչների հետ:
«Շրջանը գտնվում է Ֆլայ գետի գետաբերանում: 2009-ից ի վեր այնտեղից մշտապես հաղորդագրություններ են ստացվում` գործող ապօրինությունների վերաբերյալ: Առաջին հերթին, խոսքը կենցաղային կանիբալիզմի և գաղտնի կրոնական պաշտամունքների տարածման մասին է, որն ուղեկցվում է ծիսական գլխատումներով ու խրճիթներ հրկիզելով»,- ասել է երկրի Արևմտյան նահանգի ոստիկանապետ Սիլվա Սիկան:







































