Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել է Dior Addict շրթներկի թարմացված շարքի գովազդում։ Առաջին կադրերն ու գովազդային հոլովակի թիզերը ներկայացված են նորաձևության տան Instagram-ի էջում։
Լոուրենսի մասնակցությամբ տեսանյութի ամբողջական տարբերակը կներկայացվի վաճառքի մեկնարկի օրը՝ օգոստոսի 31-ին։ Addict Lipstick հավաքածուում ներառված են 44 նոր երանգներ։
Dior-ի հետ եռամյա պայմանագիրը դերասանուհին կնքել է 2014-ի սկզբին։ Ըստ պայմանագրի՝ դերասանուհին կստանա 15 մլն դոլար։ Գարուն-ամառ 2015 սեզոնում նա ներկայացրել էր Be Dior նոր մոդելի պայուսակը։









































