Իտալական Gucci նորաձևության տունը Շանհայում բացել է իր առաջին ռեստորանը, որը կոչվում է «1921 Gucci» ընկերության հիմնադրման տարեթվի պատվին: Այդ իրադարձությունը Gucci-ին թույլ է տվել միանալ նորաձևության այնպիսի հսկաների շարքին, ինչպիսիք են Armani-ն և Ralph Lauren-ը, որոնք նույնպես ունեն իրենց սեփական ռեստորանները, հաղորդում է kedem.ru-ն:
Ռեստորանը գտնվում է Gucci խանութի 4-րդ հարկում, և այնտեղ կարելի է հայտնվել միայն օգտվելով խանութի ներսի վերելակից: Ինչպես սպասվում էր, ռեստորանի ճաշացանկում ներկայացված են իտալական ուտեստներ, իսկ շրջակայքը կահավորված է Gucci-ի ավանդական ձևով:











































